loading...

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ . . .Գոհար Հայրապետյանի դստեր ռոքային տարեդարձը

    484
 

Գոհար Հայրապետյանի դստեր տարեդարձին

Գոհար Հայրապետյանի դուստրը 9 տարեկան է: «Կին Յան» հեռուստածրագրի հաղորդավարուհին, ընդառաջելով Էվայի ցանկությանը, նրա տարեդարձի առթիվ ռոքային խնջույք է կազմակերպել՝ լուսանկարներն ու տոնական օրվա հետաքրքիր մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

«Երբ Եվան շատ փոքր էր, ամեն օր մի կենդանու կերպարով էր արթնանում: Մտնում էր մանկապարտեզ ու հայտարարում՝ այսօր զատիկ է, մյուս օրը՝ նապաստակ, հաջորդ օրը՝ հսկա: Ու անկեղծորեն հավատում էր ու տվայլ կերպարի կյանքով ապրում ողջ օրը: Բոլորը գիտեին Եվայի այդ առանձնահատկության մասին, եւ երբ մտնում էր մանկապարտեզ, անունը չէին տալիս, սպասում էին մինչեւ ասի, թե ինքն ով է այդ օրը: Հիմա տարին մի անգամ է կերպարանափոխվում ու ծնունդից մի ամիս առաջ ասում է, թե ինչ թեմայով է ուզում նշել: Ես որոշում եմ դիզայնը, հագուստը եւ մնացած ատրիբուտիկան: Իսկ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են բոլորը՝ պապա, տատիկներ, հորաքույր, մորաքույր, ընկերներ: Կարում ենք հագուստները, ներկում ենք, գրում ենք, ջնջում ենք: Բայց տորթը ավանդաբար հայր ու աղջիկ են որոշում ու պատվիրում»,- պատմել է Գոհարը: 

Գոհար Հայրապետյանի դստեր տարեդարձին


Հյուրերը խնջույքին ներկայացել են կաշվե բաճկոններով, կարճ տաբատներով, սեւ գլխաշորերով, ռոք ոճին բնորոշ դիմահարդարմամբ ու այլ աքսեսուարներով.«Մեր բախտը շատ բերել է: Եվան սովորում է Վալդորֆյան դպրոցում, եւ հենց մեր դասարանում հավաքվել են այս քաղաքի ամենախենթ, ամենագունեղ ու հետաքրքիր մամաները: Մամաներ, որոնք կարծում են, որ երջանկությունը ժամում 100 հատ տոլմա փաթաթելու մեջ չէ: Որ ավելի լավ է պիցցա ուտես, բայց այդ խնայված ժամանակը երեխաներիդ հետ խաղաս, գժվես, խենթություններ անես ու վայելես կյանքը: Փորձը ցույց է տվել, որ դժբախտ, ջղաձգված կանայք մեծացնում են նույնքան դժբախտ երեխաներ: Մենք իսկապես ընկերություն ենք անում եւ հաճախ հավաքվում ենք մամաներով ու մեր ձագերով: Բոլոր հյուրերը Եվայի դասարանցիներն էին ու իմ ընկերուհիները: Նրանք շատ պատասխանատու կերպով են մոտենում միջոցառմանը եւ համապատասխան հագուստով, պատրաստված գալիս են»:  

Խոսելով աղջնակի ստացած նվերներից՝ Գոհարն ասել է.«Հիմնականում տարբեր գրքեր է ստացել: Անձամբ ես նվիրել եմ իմ ողջ էներգիան եւ եռանդը՝ ծնունդը կազմակերպելու համար: Իսկ հայրիկը՝ խաղալիք դրոն է պատվիրել, որը թռչում է օդում ու նկարահանում»:

Գոհար Հայրապետյանի դստեր տարեդարձին


Հաղորդավարուհու խոսքով՝ դուստրը ռոքի մեծ սիրահար է.«Դա մեր հայրիկից է գալիս: Ողջ օրը միասին ռոք են լսում՝ մեքենայի մեջ, տանը, տարբեր փառատոների են գնում: Ընդ որում՝ լսում են ծանր ռոք: Դա, իհարկե, մի քիչ դաժան է իմ ու հարեւանների հանդեպ, բայց դեռ դիմանում ենք: Կարծում եմ, որ երեխան անհատականություն է, պարզապես մի քիչ փոքր չափսերի, ու չի կարելի խառնվել նրա ներաշխարհի մեջ: Չի կարելի սեփական չկայացած երազանքները երեխայի վզին փաթաթել: Կյանքը ցույց է տվել, որ «հարմարավետ» երեխաները հետագայում ոչնչի չեն հասնում, որովհետեւ չունեն սեփական կարծիք, ցանկություն, երազանք ու նպատակ»: 

Գոհար Հայրապետյանի դստեր տարեդարձին


Գոհարի դուստրը ցանկանում է ֆերմեր դառնալ.«Մի քանի տարի առաջ դելֆին վարժեցնող էր ուզում դառնալ ու չղջիկի բժիշկ: Հա, հենց միայն չղջիկի: Հիմա այլ երազանք ունի: Ուզում է մտերիմ ընկերուհու հետ Իջեւանում սեփական տուն գնել ու տարբեր կենդանիներ պահել, մեղու բուծել: Ընդ որում՝ հայտարարում են, որ մեքենա չեն վարելու, տեղաշարժվելու են միայն ձիերով՝ օդը չաղտոտելու համար: Փոքր ժամանակվանից ատում է տեսախցիկը: Ամեն անգամ, երբ ինչ-որ հաղորդման հյուր պետք է գնանք, ես տարբեր կաշառքներ եմ առաջարկում, որ համաձայնի: Այնպես որ, իմ մասնագիտությունն ընտրելը բացառվում է, նա ֆերմեր է ուզում դառնալ: Խաշնարած աղջիկը, ինչպես կատակով հաճախ ասում եմ ես»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Հայրապետյանը

 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
скачать dle 11.0фильмы бесплатно
loading...
Гость Vannonossovik
Народ у кого старый комп или ноут есть отличный способ при помощи небольшого патча можно играть
в любые современные игры с высокими настройками даже на самых слабых ПК. (Через сервис PLAYKEY)
Патч для бесплатного пользования сервисом скачивайте здесь.
Видео по установке и настройке патча смотрите тут.

  • Нравится
  • 0