Տղամարդիկ մեզ ամեն բան չէ, որ պատմում են: Հաճախ նրանք որոշ բաներ թաքցնում են մեզ չվշտացնելու, երբեմն էլ սեփական խնդիրները կոծկելու համար:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 բան, ինչի մասին բոլոր տղամարդիկ նախընտրում են լռել:

#1 Ձեր հասցեին ասված տհաճ բաներ

Եթե դուք կարծում եք, որ նրա ընկերներից կամ բարեկամներից մեկը ձեր մասին վատ կարծիքի է, նրանից դուք դրա մասին երբեք չեք իմանա, քանի որ ձեր սիրելին չի ցանկանա ձեզ վշտացնել:

#2 Իր խնայողությունների մասին

Տղամարդիկ միշտ էլ որոշակի քանակությամբ գումար են առանձնացնում, այսպես ասած, սև օրվա համար:

#3 Իր վախերի մասին

Տղամարդիկ չեն ցանկանում թույլ երևալ, այդ իսկ պատճառով նրանք չեն կարողանում խոսել իրենց վախերի մասին:

#4 Ինչից է նեղացել

Տղամարդիկ կանանցից պակաս չեն նեղանում, եթե ոչ ավել: Սակայն նրանք դա ցույց չեն տալիս:

#5 Իր թերությունների մասին

Այդ կանայք են, որ կանգնում են հայելու դիմաց և սկսում սեփական արտաքինը փնովել, իսկ այ տղամարդիկ երբեք սեփական թերությունները ձեր ներկայությամբ չեն մատնանշի:

#6 Նախկինի հետ բաժանվելու պատճառների մասին

Տղամարդիկ հազվադեպ են հիշում իրենց նախկինների մասին: Նրանք չեն սիրում այդ թեմայով խոսել, մանրանալ, թե որոնք են պատճառները:

#7 Ինտիմ խնդիրներ

Տղամարդիկ չեն խոսում իրենց ինտիմ բնույթի խնդիրների մասին:

#8 Նախկին անհաջողությունների մասին

Որքան էլ բարդ լինի իր անցյալը, տղամարդը երբեք քեզ չի պատմի ողջ ճշմարտությունը:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: