Երգիչ Նարեկ Բավեյանի կնոջը՝ Քրիստինային, վերջերս նկատել են նորաձևության ցուցադրություններում մոդելի կարգավիճակում: Քրիստինան բալետի պարուհի է, և շատերը նրան սովոր են տեսնել բալետային ներկայացումներում, բայց արդեն մի քանի ցուցադրություն է՝ նա ներկայանում է որպես մոդելBlogNews.am-ի հետ զրույցում Քրիստինան պատմել է առաջին քայլերի և ամուսնու՝ Նարեկի, արձագանքի մասին: 

«Իմ առաջին համագործակցությունը եղել է Արամ Նիկոլյանի հետ «Փարաջանովի մուսա» ցուցադրության ժամանակ, որտեղից էլ ստացել եմ մյուս համագործակցությունների առաջարկները: Մեծ սիրով համաձայնվեցի Արամի հետ աշխատել։ Առաջին հերթին ոգևորվել էի նրա խոսքերից, երբ ասաց՝ կարծում եմ՝ լավ կստացվի, քանի որ ունես հիմք: Չնայած ցուցադրությունների օրերին լարված էի, անընդհատ փորձեր էի անում, աշխատում մասնագետների հետ, քանի որ յուրաքանչյուր աշխատանքի ես լրջորեն եմ վերաբերվում: Փորձեցի մասնագիտական բոլոր հմտություններս օգտագործել պոդիումի վրա»,- պատմում է Քրիստինան: 

Քրիստինան նշում է, որ մոդելային աշխատանքով զբաղվելու ցանկությունը եղել է դեռ մանկուց, չնայած երբեք չի խոսել դրա մասին. «Վերջերս Նարեկի մոտ էի սկսել խոսել երազանքիս մասին, և միշտ ասում էի՝ ինձ հետաքրքիր է, տեսնես այս ասպարեզում ես ինչպե՞ս կնայվեմ: Անկեղծ ասած՝ ինձ միշտ պատկերացրել եմ նորաձևության ցուցադրություններում պոդիումով քայլելիս, բայց երբեք լուրջ քայլերի չեմ դիմել, որպեսզի գնամ, սովորեմ: Չնայած դպրոցական տարիներին եղել են առաջարկներին, բայց այդ տարիքում հրաժարվել եմ: Հիմա մտածեցի՝ իսկ ինչո՞ւ չփորձել, կարելի է հիմնական մասնագիտությունից մի փոքր էլ շեղվել և նոր բան փորձել: Իհարկե, ամեն ինչի չէ, որ ես կհամաձայնվեմ»: 

Վերջերս Քրիստինան ներկայացրել է նաև Just Black-ի առաջին հավաքածուն, որի համար, ի դեպ, մյուս մոդելների պես մասնակցել է նաև քասթինգի: Չնայած նոր է այս ոլորտում, բայց կատարած աշխատանքի համար հոնորարներ ևս ստանում է. «Վճարվում եմ այնպես, ինչպես բոլորը: Քանի որ նոր եմ այս բնագավառում, ինձ ավել բան չեմ կարող թույլ տալ, աշխատում եմ այնպես, ինչպես մնացածը»:

Հետաքրքրվեցինք նաև՝ ինչպիսին էր ամուսնու՝ Նարեկի, արձագանքը կնոջ նոր աշխատանքի վերաբերյալ. «Նարեկը խրախուսում է, ուրախանում է, գովեստի խոսքեր ասում: Նա միայն օգնում է, ինչի համար միայն շնորհակալ եմ նրան: Ցավոք, իր աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով չի կարողացել ներկա գտնվել ցուցադրություններին, բայց երբ Just Black-ի ժամանակ ուղիղ միացում էր, նա տեսել էր: Հիշում եմ, ոգևորված ասաց. «Ախ, այս ինչի տիպի է այս ամենը քեզ սազում»:

Ի դեպ՝ Քրիստինան նոյեմբերին պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ ներկայացնելու է հայ դիզայներներից մեկի աշխատանքները:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի